Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է Լեռնային Ղարաբաղի իրավապահների մեքենայի վրա․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է մարտի 5-ին Խայփալուի հատվածում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակմանը, որի արդյուքնում Արցախի ներքին գործերի նախարարության երեք աշխատակից է զոհվել:

«2023 թվականի մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Դյուքյանլար բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցների մեքենան: Զինված ընդհարման արդյունքում զոհվել է երեք և վիրավորվել մեկ աշխատակից: Ադրբեջանական կողմը ունեցել է երկու զոհ և մեկ վիրավոր: Ռուսական խաղաղապահների միջնորդությամբ ընդհարումը կանխվել է»,- գրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության մասին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարտի 6-ի տեղեկագրում:

Նշվում է նաև, որ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է իրականացնում:

Մեկնաբանել