ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, կարևորել դրա անհապաղ բացումը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։

ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։

«Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձավ շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։ Դեսպան Քվինը կրկնեց Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել