Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են անվտանգությունը Հարավային Կովկասում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանը և Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:

Նույն օրը՝ ավելի վաղ, Ռասմուսենին ընդունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մեկնաբանել