Ցույց Ստեփանակերտում՝ Արցախի շրջափակման 100-րդ օրը․ ֆոտոշարք

Մարտի 22-ին՝ Արցախի շրջափակման 100-րդ օրը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, համագործակցությամբ հասարակական կազմակերպությունների ու Արցախի քաղաքական ուժերի երիտթևերի հետ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ցույց կազմակերպեց։ Հավաքի նպատակն էր ցույց տալ աշխարհին, որ, չնայած դժվարություններին, արցախցիները շարունակում են պայքարել իրենց հողում ապրելու համար։ Մասնակիցները կոչ արեցին աշխարհին դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Մեկնաբանել