«Իրանը վստահելի գործընկեր է խաղաղության հաստատման գործում»

«Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար». մարտի 22-ին Երևանում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։ Դիվանագետի խոսքով՝ Իրանը իր ողջ հնարավորությունը և պոտենցիալը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին և խնդիրներին լուծում տալու համար։

Բաղերի Քանին նաև հայտնել է, որ հայ գործընկերոջ, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումներում ընդգծվել է Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։

«Եվ մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը։

Մեկնաբանել