Հայաստանում վարժական հավաք կանցկացվի

Լուսանկար զորավարժություններից։ Աղբյուր՝ պաշտպանության նախարարություն։

Հայաստանում 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության մարտի 23-ի նիստի օրակարգում։

«Վարժական հավաքների անցկա­ցումը պլանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագի­տու­թյուն ունեցող պահես­տազորայիններ»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Մեկնաբանել