Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային խնդիրները

Ապրիլի 14-ին Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև հանդիպում է կայացել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Լավրովն ու Միրզոյանը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։

«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Կարևորվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածություններին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական հետագա շփումների մասին։

Մեկնաբանել