Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

«Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ:
Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը»,- հաղորդում է ՊՆ-ը։

Պապիկյանն ու դեսպանը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Մեկնաբանել