ԱՄՆ-ն ներգրավված է մնում Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացում․ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար շարունակում է մեծ նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների դադարեցումը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

«Նա (Էնթոնի Բլինքենը – խմբ․) մի քանի շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցավ հանդիպել այս երկրների ղեկավարների հետ։ Մենք շարունակում ենք այդ հարցում մեծապես ներգրավված մնալ»,- ասել է նա։

Պատելի խոսքով՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ներգրավված է գործընթացում։

Մեկնաբանել