Ֆրանսիան դատապարտում է Բաքվի միակողմանի քայլերը․ Կոլոնան՝ Ջերմուկում

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան ապրիլի 28-ին այցելեց Ջերմուկ։ Նրան ուղեկցում Էին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Կատրին Կոլոնան Ջերմուկում հանդիպեց Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ, անձամբ ուսումնասիրեց 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Ջերմուկ քաղաքի կրած վնասները և պատասխանեց լրագրողների հարցերին։ Ներկա էր նաև ՍիվիլՆեթի՝ Սյունիքի թիմը։

Մեկնաբանել