Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասեր

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 4-ի վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում, հայտնում են պաշտպանության նախարարությունից։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Նա շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին»,- ասված է հաղորդագրությունում։

Ստուգայցի շրջանակում Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ: Նախարար այցելել է նաև առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին:

Մեկնաբանել