Թուրքիան երեք օրով կնախագահի Ջեմիլ Չիչեքը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որ ներկայում Անկարայի Հաջեթեփեի հիվանդանոցում բուժման կուրս է անցնում, իր մանդատը երեք օրով հանձնել է մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքին, հաղորդում է թուրքական Sabah-ը:

Չիչեքը Թուրքիայի նախագահի լիազորությունները կստանձնի օգոստոսի 29-ից 31-ը:

Նշենք, որ բժիշկներն արգելել են Գյուլին նաև ինքնաթիռ նստել:

Մեկնաբանել