- Ռուս խաղաղապահների նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովը Բաքվից վերադարձավ ու ոչ մի դրական պատասխան չբերեց: Լաչինի միջանցքում ադրբեջանցիների ապօրինի անցակետն իր տեղում է և արդեն անգամ խոչընդոտում է Կարմիր խաչի ելումուտը:
- Մայիսի 9-ին «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով հանրահավաք տեղի ունեցավ։ Ելույթ ունեցավ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այդ օրը երեկոյան ադրբեջանցիները «տոնական» հրավառություն արեցին Ստեփանակերտի գլխին՝ հիշեցնելով, թե ում է պատկանում Շուշին:
- Հանրահավաք է նախապատրաստում նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
- Արցախում թեժանում է ներքաղաքական կյանքը:
- Չնայած այս ամենին, Արցախում փորձում են հետ վերադարձնել պետության պարտքերը։ Առ այսօր 71 ֆիզիկական և 91 իրավաբանական անձանց զգուշացրել են Արցախի ներդրումային հիմնադրամի նկատմամբ 52 միլիարդ դրամի պարտավորությունները մարել։