2023-ի հունվար-մայիսին ՊԵԿ-ն ապահովել է 912,2 մլրդ դրամ հարկեր և տուրքեր

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 912,2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150,4 մլրդ դրամով կամ 19,7%-ով: Այդ մասին հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից։

2023 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151,9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62,1 մլրդ դրամով կամ 69,1%-ով:

Մեկնաբանել