Փաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման, ԼՂ-ի և Լաչինի միջանցքի հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Կառավարության ղեկավարի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը․ «Վարչապետը կարևորել է դրանց հետևողական իրականացումը»։

«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցերի։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել