Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Հունիսի 13-ին, ժամը 04։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած` ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի վայրում աշխատում են չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և 4 ջրատար։

Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև նախորդ ամիս, 4 հա տարածքում այրվել էր մոտ 300 խմ աղբ։ Հրդեհը հաջողվել էր մարել մեկ շաբաթ անց։ Հրդեհից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներ ծխով էին պատվել։

Մեկնաբանել