Հայաստանի հավաքականը բարձրացավ 3-րդ հորիզոնական. Ստամբուլ 2012

Ավարտվեց Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որ 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, բարձրացավ 3-րդ հորիզոնական և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում առաջատարներ Ուկրաինայի և Հունգարիայի հավաքականներին: 4 տուրից հետո 4 հաղթանակ ունի նաև Ռուսաստանը, մնացած բոլոր երկրները միավորներ են կորցրել:

Արդեն հայտնի է Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը: 5-րդ տուրում Լևոն Արոնյանն ու ընկերները ուժերը կչափեն Ուկրաինայի հետ:

5-րդ տուր 2012/09/01 սկիզբը 16:00
Վարկ. Երկիր Ընդ. մ. Մ. : Մ. Ընդ. մ. Երկիր Վարկ.
3 Հայաստան 12 8 : 8 12½ Ուկրաինա 2
4 Հունգարիա 11½ 8 : 8 12 Ռուսաստան 1
14 Գերմանիա 12 7 : 7 11 Մոնտենեգրո 44
19 Խորվաթիա 10½ 7 : 7 12 Ֆրանսիա 8
5 ԱՄՆ 13 7 : 7 12 Չեխիա 17
53 Կանադա 11½ 7 : 7 13 Ադրբեջան 7
13 Հնդկաստան 12 7 : 7 11 Անգլիա 11
16 Լեհաստան 12 6 : 7 10½ Արգենտինա 29
6 Չինաստան 11 6 : 6 10 Իրան 45
18 Իսպանիա 11½ 6 : 6 11 Պարագվայ 63