Մոուրինյո. Ուրախ եմ, որ Կոնտեին ինձ հետ են համեմատում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Թուրինի«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ընդհանրություններ ունի իր հետ:

««Ծեր Սինյորայի» երկրպագուներն Անտոնիո Կոնտեին անվանում են իտլական «հատուկը» (The special one, այսպես են անվանում Մոուրինյոյին ամբողջ աշխարհում): Ինձ դուր է գալիս այդ համեմատությունը, դա պատիվ է ինձ համար: Այո, Կոնտեն իսկապես որոշակի նմանություն ունի ինձ հետ: Նա գիտի` ինչ է ուզում և ուժեղ բնավորություն ունի: Բացի այդ, հմայիչ է:

Ի՞նչ կարող է անել «Յուվենտուսը» Եվրոպայում: Եկեք ճշմարտության աչքերի մեջ նայենք: Թուրինյան ակումբը հռչակավոր է և հարուստ պատմություն ունի, բայց օրինաչափ կլինի, եթե այս տարի նրանք լուրջ հաջողությունների չհասնեն Չեմպիոնների լիգայում: Չէ որ նրանք վաղուց հանդես չեն եկել Եվրոպայում: Այդուհանդերձ, քառորդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ հասնելը թուրինցիների ուժերից վեր չէ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը:

Մարզական գործընկեր SportArmenia.com