Էրդողանը Ասադին «քաղաքական դիակ» է անվանել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին «քաղաքական դիակ» է համարում և լիահույս է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ապագայում դեմ հանդես կգան նրա վարչակարգին, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը։

«Վաղ թե ուշ սիրիացիները կհաղթեն, ես դրանում կասկած չունեմ։ Դրա ապացույցն է դեպքերի զարգացումը։ Եթե մենք (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները) ձեռնարկենք համատեղ քայլեր, ավելի արագ կհասնենք արդյունքի։ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը Ասադի վարչակարգի տապալման ականատեսն են»,- ասել է Էրդողանը։ Նա ընդգծել է, որ «կցանկանար Մոսկվայից ու Պեկինից լսեր, որ նրանք դեմ են ներկայիս վարչակարգին»։

Թուրքիայի վարչապետը նաև ընդգծել է Սիրիայի սահմանամերձ շրջաններում ոչ թռիչքային գոտի ստեղծելու կարևորությունը։ Եթե տվյալ քայլը չձեռնարկվի, Սիրիայում ապագայում կարող են տեղի ունենալ զանգվածային սպանություններ, ինչպես Սրեբրենիցայի ողբերգական դեպքերի ժամանակ 1995թ․։ «Ասադի վարչակարգը հարձակումներ է իրականացնում ինքնաթիռներից։ Նախ անհրաժեշտ է ապահովել ոչ թռիչքային գոտի, հակառակ դեպքում մենք մեծ ռիսկի ենք դիմում։ Միայն դրանից հետո կարելի կլինի դիտարկել բուֆերային գոտու ստեղծման հարցը»,- նշել է Էրդողանը։

Անվտանգության գոտին սիրիական տարածքում անհրաժեշտ է Սիրիայից փախստականների դրությունը կարգավորելու համար։ Թուրքիայի վարչապետը հիշեցրել է, որ իր երկրում ապաստանած սիրիացիների թիվը մոտենում է 100 հազ-ին։

Էրդողանը մատնանշել է, որ Սիրիայում իրադրության կարգավորմամբ շահագրգիռ երկրները պետք է «անեն միջազգային օրենսդրությամբ նախատեսվող ամեն բան»։

Մեկնաբանել