«Թեկնածուները պետք է իրենց լիազորություններից բխող և իրատեսական խոստումներ տան». Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյան
Ո՞վ է լինելու Վանաձորի հաջորդ քաղաքապետը
Post navigation
Posted in:
«Թեկնածուները պետք է իրենց լիազորություններից բխող և իրատեսական խոստումներ տան». Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյան
Հայաստանի սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սահմանադրության փոփոխությունների հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում: Սահմանադրության փոփոխության մասին ես խոսել եմ դեռ 2018-ից հետո՝ 2019-ին, և մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ: Մենք ասել ենք, որ սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, որովհետև դա բացառապես մեր ներքին օրակարգն է»,- հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստը բավականին […]
Եվրախորհրդարանի ընտրություններում իր «Վերածնունդ» կուսակցության պարտությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Ի՞նչ է նշանակում ազգայնականների հաղթանակը Ֆրանսիայում հայ համայնքի ու Հայաստանի համար՝ նկատի առնելով հայ-ֆրանսիական գործընկերությունը, արդյոք Փարիզը մտադի՞ր է պատասխանել Ադրբեջանի սադրանքներին Ֆրանսիայի անդրծովային տարածքներում։ Այս և այլ հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Փարիզի Շիլլերի միջազգային համալսարանի դասախոս, քաղաքագետ Տիգրան Եկավյանի հետ։
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը։ ԱԱԾ հայտարարությունում ասվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։ «Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- ասված է հայտարարությունում։ Ոստիկանությունը ևս կոչ է անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։ «ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ: Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիքներ, […]