Թուրքիայում նավաբեկության արդյունքում զոհվել է 61 մարդ. փրկվել է 46-ը

Լուսանկարը CNN-ի` ջրափրկարարը և իր փրկած աղջնակը:

Թուրքիայի Իզմիր նահանգի ափերի մոտ նավակի շրջվելու և խորտակվելու արդյունքում մահացել է նվազագույնը 61 մարդ. հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ նավակը տեղափոխում էր անօրինական ներգաղթյալներ:

Զոհերից 30-ը մեծահասակ է, 31-ը` երեխա, որոնցից 3-ը` նորածին: Պաշտոնական տվյալներով` նավակում «անօրինական ներգաղթյալներ» էին Պաղեստինից և Սիրիայից:

Առայժմ հաջողվել է փրկել 46 մարդու: Նրանցից երկուսին տարել են հիվանդանոց, մյուսներին` ոստիկանություն:

Մեկնաբանել