Մերդոկը TV է գնում Ավստրալիայում

Ռուպերտ Մերդոկի News Corp.-ը, որին News of The World թերթի հետ սկանդալից հետո մերժեցին բրիտանական BSkyB հեռուստաընկերությունում փաթեթը ավելացնելու հարցում, փոխարենը կենտրոնացել է Ավստրալիայում վճարովի հեռուստատեսության շուկայի ուղղությամբ։

Կորպորացիան $2 մլրդ է առաջարկել տեղական Consolidated Media-ի համար, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը։ Սա փոքր-ինչ ավելի բարձր է ավստրալական մեդիահոլդինգի՝ մինչև հնարավոր գործարքի մասին հայտարարումը գնանշումներից։

News Corp.-ը և Consolidated Media-ն համատեղ տնօրինում են մայրցամաքում վճարովի հեռուստատեսության խոշորագույն օպերատոր Foxtel-ը (յուրաքանչյուրը 25% բաժնետոմս, մնացած փաթեթը պատկանում է Telstra հեռահաղորդակցային ընկերությանը)։ Գործընկերները նաև հավասար տնօրինում են Fox Sports հեռուստաալիքը։

Consolidated Media-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ տնօրենների խորհուրդը ընկերության բաժնետերերին խորհուրդ է տվել ընդունել Մերդոկի առաջարկը։ News Corp.-ին իր բաժնեմասը վաճառել պատրաստ է նաև ընկերության բաժնետոմսերի ամենանմեծ փաթեթի (50%) սեփականատեր Consolidated Press-ը։ Գործարքին դեմ է ընկերության բաժնետոմսերի 25%-ի սեփականատեր ավստրալական Seven Group-ը, որը կարգավորիչին արդեն տեղեկացրել է, որ պատրաստ է Մերդոկի փոխարեն գնել մնացած բաժնետոմսերը։

Մեկնաբանել