ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ակտիվ չէ նաև Կապանում

Կապանում համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցության դինամիկան նույնն է, ինչ մայիսին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Հանրապետական կուսակցության Կապանի շրջանային խորհրդի նախագահ Վաչե Գրիգորյանը: Կապանի թիվ 38/08 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահն էլ ասում է, որ քաղաքացիներն այնքան էլ ակտիվ չեն մասնակցում ընտրություններին: Նշենք, որ «Կապանը կապանցիներինն է» քաղաքացիական նախաձեռնությունը մի քանի օր առաջ կոչ էր արել բոյկոտել ընտրությունները, սակայն հորդորել էր մասնակցել և քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Հայրապետյանի դեմ:

Ժամը 21:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի Հայաստանի 482 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկության մասնակիցների թիվը: