Ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները շատ ամուր են․ Մորնինգսթար

Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները շատ ամուր են։ Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հաղորդում է Тrend-ը։

«Նախքան դեսպան նշանակվելը ես Ադրբեջան եմ այցելել 20 անգամ։ Իմ նշանակման պահից ի վեր՝ շատ զբաղված եմ եղել և հանդիպումներ եմ ունեցել մի շարք պաշտոնատար անձանց՝ այդ թվում՝ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ», -ասել է Մորնինգսթարը։

Նրա խոսքով՝ ինքը աջակցում է Պետդեպի՝ Ռամիլ Սաֆարովի մասին հայտարարությանը և իրեն անհանգստացնում է հանգամանքը, որ իրադրությունը չի նպաստում տարածաշրջանոմ լարվածության թուլացմանը։

«Սակայն մենք հույս ունենք, որ կկարողանանք շարունակել ղարաբաղյան հակամարտության շուրջ կառուցողական գործընթացը», -ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ՝ գտնելու համար հակամարտության լուծումը։

Մեկնաբանել