Եթե Հենրիխ Մխիթարյանի մասին դեռ չեք լսել, շուտով կլսեք․ Չելսիի լեգենդար կիսապաշտպան

Նախկինում «Չելսիի» հանրահայտ կիսապաշտպան Փեթ Նևին, ով երկրպագուների քվեարկության արդյունքում տեղ է զբաղեցրել «Ակումբի լեգենդների» ցուցակում,  լոնդոնյան թիմի պաշտոնական կայքի համար վերլուծել է Չեմպիոնների լիգայի այն խումբը, որում տեղ են զբաղեցրել «Չելսին», «Յուվենտուսը», «Շախտյորը» և  «Նորդշելանդը»։

Անդրադառնալով «Շախտյորին»` նախկին ֆուտբոլիստը հատկապես նշել է Հենրիխ Մխիթարյանին, ով արդեն իր փառքով ստվերել է թիմի առաջատարներից մեկին՝ Էդուարդոյին․ «11 գնդակ 8 խաղում՝ դա ուղղակի ֆանտաստիկ է, իսկ եթե հաշվի առնենք, որ նա կիսապաշտպան է, ապա սա ֆենոմենալ արդյունք է։ Հնարավոր է, որ դուք դեռ նրա մասին չեք լսել, թեպետ նրա մասին գիտեն եվրոպական ակումբների բոլոր սկաուտները։ Շուտով դուք էլ կլսեք նրա մասին։

Նա ունի արագություն, տեխնիկա, հզոր թնդանոթային հարված, անհրաժեշտ պահին տուգանայինում հայտնվելու ունակություն, ինչպես դա անում է Ֆրենկ Լեպարդը։ Այս ամենն առանձնացնում է նրան որպես խաղացողի, նրան պետք է հետևել և շատ լուրջ հսկել», – ասել է Փեթ Նևին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com