Փլուզում` Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկում

Այսօր ժամը 18:00-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ փլուզում է տեղի ունեցել Երևանի Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկում և ճամփեզրին կայանված ավտոմեքենան սահել է ցած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը, նաև` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արմենակյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց:

Դեպքի մասին տեղյակ են պահվել նաև «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները:

Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները վնասված հատվածը փակել են ժապավեներով: