Հայաստանի հավաքականը պարտվում է Բուլղարիային

Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտություն կրեց Բուլղարիայից: Հանդիպման 43-րդ րոպեին միակ գոլը խփեց Ստանիսլավ Մանոլևը:

Թեև Վարդան Մինասյանի սաները ոչնչով չզիջեցին առաջին տուրում Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականի հետ ոչ-ոքի խաղացած բուլղարացիներին, սակայն նվազագույն հաշվով պարտություն կրեցին, և այս միավորների կորուստը կարող է հետագայում շատ թանկ արժենալ մեր հավաքականի համար:

Այժմ կարելի է խոսել Բուլղարիայի դարպասին չնշանակված 11 մետրանոցի մասին, ինչպես նաև այն մասին, որ Հայաստանի հավաքականը հանդիպումն ավարտեց 9 հոգով, սակայն մի բան ակնհայտ է. Վարդան Մինասյանի սաները չցուցադրեցին այն խաղը, որը նրանցից ակնակլում էր հայ ֆուտբոլասերը, որը տեսել է հայֆուտբոլասերը նրանց կատարմամբ, իսկ բուլղարացիները, թեև շատ կոպիտ էին խաղում, նրանց մոտ հաղթելու ցանկությունն ակնհայտ ավելի մեծ էր:

Նշենք, որ Հայաստանի հավաքականից կարմիր քարտ ստացան Մարկոս Պիզելլին և Գևորգ Ղազարյանը, Մարկոսը խաղադաշտից հեռացվեց (73 ր.) մրցակցի ֆուտբոլիստների հետ վիճելու և կռվի բռնվելու համար, իսկ Գևորգ Ղազարյանը (77 ր.)` նյարդերին չտիրապետելու համար: Բուլղարացիներից 2-րդ դեղինն ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Սվետոսլավ Դյակովը (73 ր.):

Մեկնաբանել