ՄԱԳԱՏԷ-ն Իրանի քննադատությամբ բանաձև կթողարկի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադիր է սեպտեմբերի 13-ին հրապարակել իր դիրքորոշումը Իրանի՝ փորձագետների մտահոգությունն առաջացնող ուրանի հարստացման ձեռնարկությունների վերաբերյալ։

Բանաձևի սևագիր տեքստում, որի մասին հայտնի է դարձել BBC-ին, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան միահամուռ կերպով հայտնում են իրենց մտահոգությունը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Բացի այդ՝ BBC-ի թղթակիցը նշել է, որ Իրանի վրա հարձակումը տվյալ պահին դադարել է լինել քննարկվող թեմա Իսրայելում։

Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում։

Մեկնաբանել