Օլեգ Ռոմանցև. Սպարտակը մի օր փրկվել է ավիավթարից

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևը պատմել է, որ թիմը մի օր հրաշքով է փրկվել ավիավթարից։

«Այո, տեղի է ունեցել նման տհաճ պատմություն։ Մենք խաղացել էինք Նաբերեժնի Չելնի քաղաքում և վերադառնում էինք ինքնաթիռով։ Փոքր ինքնաթիռ էր՝ ճիշտ թիմի անդամաների քանակով։ Ընդհանրապես ինքնաթիռում տեղ չկար։ Այդ պահին մոտենում է Տարխանովը (ֆուտբոլային հայտնի մասնագետ – խմբ.) և ասում՝ կա մի օդաչու, եկե՛ք նրան էլ տանենք Մոսկվա, շատ է խնդրում։ Ընդառաջացեինք։

Մեկ էլ հանկարծ թռիչքուղու վրա նա սկսեց բղավել՝ դադաեցրե՛ք թռիչքը։ Պարզվում է՝ նա լսել էր, որ աջ շարժիչը սարքին չէ։ Հենց օդ բարձրանայինք, ինքնաթիռը կընկներ։ Մենք լքեցինք ինքնաթիռը, կարծեմ՝ դրանից հետո այն հանեցին շահագործումից։ Ինքնաթիռի օդաչուներն ասում էին, որ նա փրկեց մեր կյանքը», – ասել է Ռոմանցևը։ Այս մասին հաղորդում է Sovsport-ը։

Մեկնաբանել