Բակո Սահակյանն ընդունել է հանրահայտ ռոք երաժիշտների

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է հանրահայտ ռոք երաժիշտներ Դերեկ Շիրինյանին ու Գլեն Հյուզին. տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը ողջունել է երաժիշտների համերգի անցկացումն Արցախում՝ նշելով, որ այն նպաստում է հանրապետության մշակութային կյանքի աշխուժացմանը:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Նարինե Աղաբալյանը:

Մեկնաբանել