Սաֆարովի գործը Ադրբեջանի համար մնաց անցյալում. Մամեդյարով

«Ինչ վերաբերում է Ռամիլ Սաֆարովի գործին, ապա այն Ադրբեջանի համար մնաց անցյալում, և այս հարցի վերստին առաջ քաշումը Հայաստանի կողմից ծառայում է նրա քաղաքական նպատակներին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 13-ին Եվրամիության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով  հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է 1news.az-ը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև ԵՄ-Ադրբեջան համագործակցության ընդլայնման հարցերը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Լեֆորը նշել էր, որ ակնկալում է Բաքվում ադրբեջանական իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ պարզաբանումներ ստանալ Սաֆարովի ազատ արձակման և հերոսացման փաստի կապակցությամբ։