«Մուսուլմանների անմեղություն»-ը ֆիլմի զոհերն ավելանում են

Թունիսում ամերիկյան դեսպանատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ զոհվել է նվազագույնը 3 մարդ, վիրավորվել` 28-ը. այս մասին հաղորդում է BBC-ն: Ցուցարարները մահացել են ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման փորձ կատարելիս:

Հիշեցնենք, որ Թունիսում ԱՄՆ դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի պատճառը «Սեպտեմբերի 11»-ի մասին «Մուսուլմանների անմեղությունը» վերնագրով ֆիլմի ցուցադրությունն էր: Իրենց «կրոնական զգացումները վիրավորող» այս ֆիլմի դեմ բողոքելիս իսլամիստները մի շարք մուսուլմանական երկրներում հարձակվել են ամերիկյան դիվանագիտական կառույցների վրա, սպանել դիվանագետների, հրդեհել նրանց շենքերն ու ավտոմեքենաները, ինչպես նաև` Թունիսի մայրաքաղաքում գտնվող մի ամերիկյան դպրոց: Ցուցարարների շարքերում գրանցվող զոհերի ու մեծաթիվ վիրավորների փաստն էլ իսլամիստներին չի կանգնեցնում: Արդեն 50 երկրում ԱՄՆ դեսպաններ կոչ են արել ամերիկացիներին զգույշ լինել. կոչն արվել է նույնիսկ այն երկրներում, որտեղ նման վտանգի չի կանխատեսվում, այդ թվում և` Հայաստանում:

Մեկնաբանել