Ֆաբրեգասը լավ մարզավիճակում է. Տիտո Վիլանովա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան համաձայն չէ իսպանական ԶԼՄ-ների տարածած լուրերին, թե Սեսկ Ֆաբրեգասը լավ չի խաղում և այդ պատճառով է կորցրել տեղը թիմի հիմնական կազմում:

«Համաձայն չեմ, որ Սեսկը լավ չի խաղում: Նա արժանի չէ նման քննադատության: Ամեն դեպքում, չի կարելի միայն ֆուտբոլիստին մեղադրել: Մարզիչը նույնպես պատասխանատվություն է կրում իր խաղացողների համար: Եթե չկարողանամ օգտագործել Սեսկի բոլոր հնարավորությունները, ապա ինձ կքննադատեք, թեև, կրկնում եմ, որ իմ կարծիքով` Ֆաբրեգասը լավ մարզավիճակում է և լավ է խաղում»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերումMarca-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել