Այսօր հրապարակվել է ATP վարկանշային աղյուսակի թարմացված տարբերակը։ Դրանում էական փոփոխություններ չեն արձանագրվել, քանի որ անցած շաբաթ ուժեղագույն թենիսիստները հիմնականում ներգրավված են եղել իրենց ազգային հավաքականներում և մասնակցել են Դևիսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչներին և փլեյ-օֆֆ փուլին։
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։
Արգենտինան ներկայացնող Դավիդ Նալբանդյանը նախորդ շաբաթվա համեմատ նահանջել է 5 տեղով և զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը՝ վաստակելով 790 միավոր։
N |
Թենիսիստ (երկիր) |
միավոր |
1 (1) |
Ռոջեր ֆեդերեր (Շվեյցարիա) | 11805 |
2 (2) |
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) | 10470 |
3 (4) |
Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) | 8570 |
4 (3) |
Ռաֆայել Նադալ (Իսպանիա) | 7385 |
5 (5) |
Դավիթ Ֆերրեր (Իսպանիա) | 5960 |
6 (7) |
Թոմաշ Բերդիխ (Չեխիա) | 4965 |
7 (6) |
Ժո-Ուիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) | 4520 |
8 (8) |
Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) | 3850 |
9 (9) |
Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) | 3285 |
10 (10) |
Ջոն Իզներ (ԱՄՆ) | 2610 |
Մարզական գործընկեր` SportArmenia.com