Հայ տպագիր գրքի ցուցահանդես Բուխարեստում

Սեպտեմբերի 21-ին Բուխարեստի Կարոլ Ա-ի անվան կենտրոնական գրադարանում կկայանա  հայ գրքի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի կողմից տրամադրված 3 նշանավոր ձեռագրերի բարձրարվեստ մակետներ, «Ուրբաթագրքի» հուշանվերային նմանահանությունը, Թեոդիկի «Տիպ և տառ» հանրագիտարանային արժեք ունեցող գրքի նմանահանության օրինակներ և Բուխարեստի Հայոց թանգարանում և ռումինական այլ հաստատություններում պահվող նմուշներ:  

Ցուցահանդեսը կանցկացվի Հայ տպագիր գրքի 500-ամյակի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության և Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: