Իրանում մեկնարկել է «Սրբազան պաշտպանության» շաբաթը

Թեհրանում ռազմական շքերթով մեկնարկել է «Սրբազան պաշտպանության» շաբաթը, հաղորդում է IRINN հեռւստաալիքը:

Շքերթի իր ելույթի ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահամդինեժադը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը երկրի հպարտության աղբյուրն են:

«Մենք շնորհակալ ենք մեր զինված ուժերին, որոնք պատրաստ ենք պաշտպանել իրանցի ժողովրդին», -ասել է Ահամդինեժադը:

Ռազմական շքերթը նպատակ ունի ի ցույց դնել Իրանի ռազմական վերջին նվաճումները:

Իրանում «Սրբազան պաշտպանության» շաբաթը նշվում է ամեն տարի՝ ի հիշատակ 1980-1988թթ. իրան-իրաքյան պատերազմում զոհվածների: Պատերազմն ավարտվել է 1988թ. կողմերի միջև հրադադարի ստորագրմամբ:

Մեկնաբանել