Իրանն արգելափակել է Google-ը

Իրանն արգելափակել է Google որոնողական կայքի և նրա Gmail էլեկտոնային փոստի մատչումը՝ նպատակ ունենալով երկրի քաղաքացիների շրջանում խթանել լոկալ ռեսուրսների օգտագործումը։ Բացի այդ՝ Իրանի իշխանությունները կարծում են, որ Google-ից հրաժարումը կապահովի ավելի մեծ անվտանգություն ցանցում, հաղորդում է BBC-ն։

Իրանի ընդդիմությունը վստահեցնում է, որ այդպիսով՝ կառավարությունը ցանկանում է բացառել իրանցիների մատչումը «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմի նկատմամբ, որը տեղադրվել է YouTube տեսապորտալում և զայրույթ է առաջացրել մուսուլմանական աշխարհում։