Թռչելով մտքով տուն. բեմում փոքրիկ հադրութցիներն են

«Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացումը ճանապարհորդություն է տուն՝ Արցախ։ Բեմադրության հիմքում Լեռ Կամսարի «Վերջնական Հայաստանը» և «Քարտեզի առջև» պատմվածքներն են։ Հադրութցի փոքրիկներն օգտագործում են տարբեր գեղարվեստական միջոցներ՝ պատմելու իրենց տները լքելու, վախին ու անորոշությանը դիմակայելու, հայրենիքի համար պայքարի ու Արցախ վերադառնալու նվիրական երազանքների մասին։ Համատեղելով թատրոնը, երաժշտությունը և աշխարհագրական վիզուալները՝ նրանց հույզերն ու պատմությունները կենդանանում են բեմում։

Բեմադրությունը տեղի ունեցավ հունիսի 26-ին Երևանում՝ Դերասանի տանը։

Մեկնաբանել