Ադրբեջանը կրակել է Երասխում կառուցվող գործարանի բանվորների ուղղությամբ

Ադրբեջանը կրակել է Երասխում կառուցվող գործարանի բանվորների ուղղությամբ, հայտնում են գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունից։

«Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է հայտարարությունում։

Ընկերությունը նաև ներկայացրել է հակառակորդի կրակոցների փաստն ապացուցող տեսանյութ՝

Պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրություն դեռ չի տարածել։

***

Հունիսի 14-ին Ադրբեջանը կրկին կրակել էր Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի: Հակառակորդը գործարանի ուղղությամբ կրակել էր նաև հունիսի 16-ին, 19-ին, 20-ին և 27-ին։

Հունիսի 20-ին Երասխում կառուցվող գործարանի տարածքում «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության հիմնադիրները բարձրացրել էին Հայաստանի և ԱՄՆ դրոշները։

Մեկնաբանել