Թուրքիայի իշխող և ընդդիմադիր կուսակցությունները նախագահ են տեսնում Գյուլին. սոցհարցում

Թուրքիայի «Արդարություն և զրագացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչների 51,6%-ը երկրի հաջորդ նախագահի դերում տեսնում է Աբդուլլահ Գյուլին: Այս մասին են վկայում Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների և սոցիալական ուսումնասիրությունների Metropoll կենտրոնի «2012թ. սեպտեմբեր. Թուրքիայի քաղաքական դրության ուսումասիրություն» խորագրով զեկույցի տվյալները, որոնք տեղ են գտել թուրքական Taraf օրաթերթում:

Կենտրոնը փորձել է ճշտել, թե ԱԶԿ-ի ներսում ում են նախընտրում տեսնել հաջորդ նախագահի դերում` Աբդուլլահ Գյուլի՞ն, թե՞ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագահական պալատում հայտնվելու համար Էրդողանին կաջակցի կուսակիցների միայն 38,8%-ը: ԱԶԿ-ականները սեփական կուսակցության ապագայի տեսանկյունից էլ նախընտրում են, որ նախագահ դառնա Գյուլը, ոչ թե Էրդողանը: Ընդդիմադիր «Ժողովրդական-հանրապետական» և «Ազգային շարժում» կուսակցությունների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմությունը ևս նախընտրելի է համարում Գյուլի թեկնածությունը:

Մեկնաբանել