Մադոննան Օբամային սխալմամբ մուսուլման է անվանել

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության հայտնի կողմնակից Մադոննան, Վաշինգտոնում համերգի ժամանակ, քարոզելով ԱՄՆ-ի գործող նախագահ դեմկորատ Բարաք Օբամայի օգտին, սխալվել է՝ Սպիտակ տան ղեկավարին անվանելով մուսուլման:

«Հրաշալի է, որ Սպիտակ տան ղեկավարը աֆրոամերիկացի է՝ սևամորթ մուսուլման Սպիտակ տանը», – ասել է երգչուհին իր երկրպագուներին: Փոփ-աստղի ներկայացուցիչներն այս առիթով մեկնաբանություններ չեն արել:

Շուրջ մեկ տարի առաջ ելույթ ունենալով Նյու Մեքսիկոյում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Հուսեյն Օբաման խոսել է իր կրոնական պատկանելության մասին: Օբաման, մասնավորապես, ասել է, որ «ինքը քրիստոնյա է իր սեփական ընտրությամբ և հավատացյալ է դարձել բավական հասուն տարիքում»: Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ Օբաման իսլամ է դավանում. ԱՄՆ-ի աֆրոամերիկյան բնակչության ճնշող մեծամասնությունը հենց այս կրոնի հետևորդ է:

Մեկնաբանել