Վրացական բանկերի շահույթները կրճատվում են

Վրաստանի առևտրային բանկերի շահույթը կրճատվում է: Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն 2012թ. առաջին 8 ամիսներին բանկերի շահույթը կազմել է $114 մլն, ինչը 70 մլն-ով զիջում է անցած տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»:

Փորձագետները շահույթի կրճատման մի քանի պատճառ են նշում, այդ թվում՝ նախընտրական փուլը, որը զգալի դերակատարում է ունեցել այս հարցում: Բաից այդ՝ շահույթի նվազումը պայմանավորված է օրենսդրական մի շարք փոփոխություններով, որոնք նախաձեռնել է Կենտրոնական բանկը:

Ըստ փորձագետների՝ տնտեսությունում առկա են ռիսկեր, և ակտիվությունը սառեցվել է, ինչի հետևանքով բանկերը չեն կարողացել մոբիլիզացնել միջոցները: Ազգային բանկի տվյալների համաձայն շահույթ չի արձանգրել Cartu Bank-ը, որը բավական լավ ցուցանիշներ է ունեցել:

Մեկնաբանել