Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

Հուլիսի 26-ի առավոտյան ժամը 8:00-ից անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի գործողություն են իրականացնում Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք ակնկալում են որևէ լուր ստանալ իրենց զավակների մասին։ Առավոտյան ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան, այժմ պողոտան շարունակում են փակ պահել ոստիկանական ուժերը։ Ցուցարարների գործողությունները դեռ արձագանք չեն ստացել։ Ծնողները հավաստիացնում են, որ չեն հեռանալու, մինչև հանդիպումը չկայանա։

Մեկնաբանել