Օգոստոսի 1-ին Բրատիսլավայում Ստեփանակերտ-Բաքու հանդիպում պետք է կայանար, բայց Ադրբեջանը հրաժարվել է․ Տիգրան Պետրոսյան

Լուսանկարը՝ 2023 մարտի 1-ին Իվանյանում Արցախի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև հանդիպումից

Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի և Եվրոպայի միջնորդությամբ Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը երկու օր առաջ առանց պատճառաբանության հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 31-ին, հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

«Բաքուն արդեն մի քանի անգամ է՝ փորձում է պարտադրել, որ Արցախից մարդ գնա Բաքու կամ Եվլախ, այսպես կոչված, բանակցությունների: Եթե նրանք այդպիսի բան են պարտադրում, պատկերացնում եմ, թե այնտեղ ինչպիսի խոսակցություն է տեղի ունենալու: Այս ֆոնին Եվրոպան և ԱՄՆ-ն փորձում են հանդիպում կազմակերպել երրորդ երկրում: Ամսի 1-ին Արցախի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների միջև պետք է տեղի ունենար հանդիպում` նախնական Սոֆիայում: Հետո Ռուսաստանն այդ ամենը իմանալով, խաղի մեջ մտավ, փորձեց առաջ անցնել և ամսի 25-ին Լավրովը հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում նա մեզ կոչեց «ազգային փոքրամասնություն», որն անընդունելի է և ցույց տվեց Ռուսաստանի իշխանության այսօրվա քաղաքականությունը»,- ասաց Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանել