Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հումանիտար իրավիճակը ԼՂ-ում

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ հուլիսի 31-ին, իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ առաջին նախագահի գրասենյակից։

«Մեկ ժամից ավելի տևած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան։

Մեկնաբանել