Կլոզեն խնդրեց չհաշվել ձեռքով խփած իր գոլը

Երեկ Իտալիայի առաջնության 5-րդ տուրի «Նապոլի» – «Լացիո» խաղի 3-րդ րոպեին գլխավոր մրցավարը հաշվել է հյուրերի գերմանացի հարձակվող Միրոսլավ Կլոզեի՝ 3-րդ րոպեին խփած գնդակը։ Սակայն Կլոզեն մոտեցել է մրցավարին և տեղեկացրել, որ ձեռքով է խաղացել այդ դրվագում։ Այս գնդակը հաշվելու դեպքում հանդիպումը կարող էր միանգամայն այլ ընթացք ունենալ։ Հիշեցնենք, որ 90 րոպեների արդյունքում «Լացիոն» – պարտվել է տանտերերին 0։3 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կավանին։

Մեկնաբանել