Սաակաշվիլիի ընտրությունը․ FT

Այն պահից ի վեր երբ Միխեիլ Սաակաշվիլին իշխանության եկավ, նա «լողում» էր Արևմուտքի հավանության մեջ։ Տարածաշրջանում, որում գերիշխում էին կոռումպացված ու ավտորիտար կառավարությունները, նա փորձեց դեռ ոչ վաղ անցյալում կոլապսի եզրին գտնվող Վրաստանը վերածել ժամանակակից եվրոպական ժողովրդավարության, գրում է բրիտանական Financial Times-ը։

Սակայն վճռորոշ ընտրությունների նախաշեմին նրա փառքը խամրեց։ Տեսագրությունների, որոնցում բանտարկյալներին խոշտանգում և բռնաբարում են, ցուցադրումը ծրագրված էր այնպես, որ առավելագույն վնաս հասցնի նախագահին։ Այդուհանդերձ, դա չի նվազեցնում դրանց կարևորությունը։

Տեսագրություններն արտացոլում են ավելի լուրջ մտավախություններ Վրաստանում դատավարության համակարգի վերաբերյալ։ Դատարանները  գրեթե 100% դեպքերում կայացնում են մեղադրական դատավճիռ, իսկ բանտարկյալների թիվը աշխարհում ամենամեծերից մեկն է։

Ինչպիսին էլ որ չլինի ճիշտը կոնկրետ մեղադրանքների դեքպում, բանտային սկանդալը պետք է մանրամասն հետաքննվի, և անպայման պետք է իրականացվեն դատական բարեփոխումներ։

Սաակաշվիլիի ձեռքբերումների կապակցությամբ իր խանդավառության պատճառով Արևմուտքը ոչ միշտ է նկատել նրա վարչակարգի թերությունները։ Այժմ նրա նկատմամբ ավելի կշռադատված մոտեցում է անհրաժեշտ։