Ադրբեջանը խախտել է հրադադարը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում․ ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում, տուժածներ չկան։

«Օգոստոսի 21-ին, ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից նշում են, որ հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մեկնաբանել