Տեղի է ունեցել օրենքի խախտում․ Օսկանյանի փաստաբան

Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի` Ազգային ժողովի նախագահը, ստանալով գլխավոր դատախազի միջնորդագիրը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին, պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել պատգամավորին, ինչը այս դեպքում չի կատարվել և, ըստ էության, օրենքի խախտում է: Սա օրենքի բացահայտ արհամարհանք է և անուղղակիորեն հաստատում է Վարդան Օսկանյանի` քաղաքական հետապնդման վերաբերյալ վարկածը»,- նշված է հայտարարությունում:

Սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, որը պակված է մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին: