Մանրամասներ Ստեփանակերտի ցույցից․ ինչ տվեց վեց ժամ տևած խորհրդակցությունը

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում երեք երիտասարդների առևանգումից հետո Ստեփանակերտում տեղի ունեցավ ինքնաբուխ հանրահավաք: Ելնելով իրավիճակից՝ Արցախի քաղաքական ուժերն Ազգային ժողովում ընդլայնված հրատապ խորհրդակցություն անցկացրին, որին մասնակցել են նաև Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Շուրջ վեց ժամ տևած խորհրդակցությունից հետո՝ կեսգիշերն անց, ԱԺ շենքի առջև հավաքված ժողովրդին մտահոգող հարցերին պատասխանել է երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այս ամբողջ ընթացքին հետևել է ՍիվիլՆեթի արցախյան լրագրող Հայկ Ղազարյանը։ Նա մանրամասներ է պատմում տեղի իրավիճակից։

Մեկնաբանել